18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:
Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:
Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում: