514 դիտում, 2021.01.23 14:13

Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար

Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը արտադրել է ֆիլմ, որը խեղաթյուրում է Ղարաբաղյան հակամարտության պատմության մեկ այլ էջ: Հադրութից ժամանած հայ փախստականների լուսանկարները 1991 թ.-ին «Օղակ» գործողության ժամանակ («Կոլցո») այժմ ներկայացվում են որպես ադրբեջանցի փախստականներ: Թվիթերում Karabakh Records էջը ներկայացնում է Ադրբեջանիկողմից միտումնավոր խեղաթյուրված փաստերը: 

Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:

Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը օգտագործել էր Հադրութից ժամանած հայ փախստականների լուսանկարները՝ նրանց ներկայացնելով որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականներ:

1991 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելած Շտետինան այս լուսանկարի հեղինակն է: Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար:

 

«Ես ապրել եմ ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես նկարահանել եմ հայ և ադրբեջանցի բնակչության տառապանքները։ Ես չեմ ցանկանում, որ Ալիևի բռնապետական ռեժիմը օգտագործի իմ նյութերը իր նպատակների համար։ Ադրբեջանցի տարեցները դրան արժանի չեն։ Ադրբեջանի դեսպանատունն օգտագործում է հայերի նկարները՝ պատմությունը վերաշարադրելու համար», - Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան գրել է էջի մեկնաբանություններում։