316 դիտում, 2021.01.23 13:58

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge կայքից:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 1892 մարդ, մահացել՝ 16-ը: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 16 267 թեստավորում։

Ընդանուր առմամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 252 972 դեպք: Երկրում ապաքինվել է 240 629, մահացել է 3038 մարդ:

Կարանտինային գոտիներում գտնվում է 530, ստացիոնար հսկողության տակ է 3302։