410 դիտում, 2021.01.23 12:51

Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ

Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մի քանի  տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: