Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:
Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: