376 դիտում, 2021.01.23 12:23

Արտահերթ ընտրությունների հետ կապված մենք մեկ սկզբունք ունենք՝ Նիկոլը չպետք է վարչապետ լինի. Իշխան Սաղաթելյան

Արտահերթ ընտրությունների հետ կապված մենք մեկ սկզբունք ունենք՝ Նիկոլը չպետք է վարչապետ լինի. Իշխան Սաղաթելյան

«Մեզանից որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Ըստ էության, արտահերթ ընտրությունը մեր պահանջն է  եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այժմ Նիկոլ Փաշինյանը վերցրել ու իրենց պահանջը փոխում է հենց իրենց դեմ, ասում, որ ընդդիմադիր կուսկացությունները համաձայն չեն, որ երկրում արտահերթ ընտրություն լինի։

«Բայց դա մեր պահանջն է եղել։  Մենք արտահերթ ընտրության հետ կապված կարևոր սկզբունք ենք դրել՝ դու չպետք է վարչապետ լինես։ 

Ինչո՞ւ չպետք է Նիկոլը լինի վարչապետ ընտրությունների ժամանակ։ Պարզ պատճառով. եթե,  օրինակ, 5 ամիս հետո են այդ ընտրությունները լինում ու ինքը շարունակում է կառչել այդ աթոռից, նա այս 5 ամսվա մեջ որևէ բանով չի զբաղվելու բացի ընտրություններին նախապատրաստվելուց։ Այսինքն երկիրը քանդվելու է, թշնամին առաջ է գալու, մեր երկրի խնդիրները շարունակելու են օրեցօր ավելանալ։ Իր մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար։ Ինքը կառչելու է  իր աթոռից, ամբողջ ռեսուրսը դնելու է ընտրություններին պատրաստվելու համար։

Ինչի՞ է  կեղծելու ընտրությունները։ Պարզ պատճառով։ Եթե ինքը չվերընտրվի, ինքը դատվելու է»,-ասել է նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, վիրավորանք է ժողովրդին, որ ասում են՝ Նիկոլը մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ունի. «Պոպուլիստները կարող են մի անգամ խաբել ժողովրդին։ Երկրորդ անգամ չեն կարողանում։ Աշխարհում չկա նման օրինակ: Նա կեղծելու է  ընտրությունները: ՀԻմա խիստ ունի դրա անհրաժեշտությունը: և եթե ինքը Ջհանգիրյանին բերում է  ԲԴԽ, ու դրանից հետո խոսում արդար ընտրության մասին, սա արդեն ծիծաղելու է, որովհետև այս երկրի թիվ մեկ ընտրակեղծածարարն այդ մարդն է եղել»։