238 դիտում, 2021.01.23 09:30

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 131 տարհանված

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 131 տարհանված

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում տեղափոխվել է 131 մարդ: 

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 50  հազար 521 տարհանվածներ։

Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանյոթ դիտակետերում: