Հունվարի 23-ը տարվա 23-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 342 օր։
- 1368 թ. - Չժոի Յուանչժանը հիմնեց չինական Մին դինաստիան:
- 1556 թ. - Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
- 1873 թ. - ծնվել է Ստենդալը՝ ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը:
- 1831 թ. - Բելգիան ընդունեց իր պետական դրոշը:
- 1903 թ. - ծնվել է Իվան Գալամյանը՝ հայ նշանավոր ջութակահար:
- 1963 թ. - ծնվել է Ժոզե Մոուրինյոն՝ պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ:
- 1996 թ. - սկսեց հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը:
- 2005 թ. - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին:
- 2012 թ. - Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ ընդունեց: