496 դիտում, 2021.01.23 00:21

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է, «Գորշ գայլեր» անվանումը, փոխելու առաջարկով: 

«…Հանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնակա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է Հայ դատի հրապարակման մեջ:

Լառնակայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:

«Հայ դատի հանձնախումբը կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ: