12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է, «Գորշ գայլեր» անվանումը, փոխելու առաջարկով:
«…Հանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնակա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է Հայ դատի հրապարակման մեջ:
Լառնակայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:
«Հայ դատի հանձնախումբը կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ: