450 դիտում, 2021.01.22 22:26

Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել

Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ 15։38-ին։ Այրվել է շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին: