330 դիտում, 2021.01.22 22:08

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ: Հունվարի 15-16-ին տեղի ունեցած համագումարի պատվիրակների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփել են կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակը եւ Բունդեսթագի անդամ Թոմաս դե Մեզյերը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Անցած շաբաթ տեղի է ունեցել պատվիրակների օնլայն քվեարկությունը ։ Բոլոր թեկնածուները, ներառյալ պահպանողականների խմբակցության նախկին առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը եւ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռեթգենը, ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են քվեարկության արդյունքները: