982 դիտում, 2021.01.22 21:15

Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պաշտոնական պատասխանը

Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պաշտոնական պատասխանը

Կառավարույթունից պաշտոնապես վստահեցնում են, որ նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր: Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից այդ մասին պաշտոնական նամակով հայտնել են, ի պատասխան Երկիր Մեդիայի գրավոր հարցման: 

Տեղեկություն ստանալու մեր մեր հարցման երկորրդ բաժնով հետաքրքրվել էինք, թե ինչու՞ չի հրապրակվում Ալիեւի, Պուտինի ու Փաշինյանի համատեղ հայտարարության բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը, ինչպես եղավ, հունվարի 11-ից անմիջապես հետ՝ համապատասխան փաստաթղթղի ստորագրված բնօրինակի լուսապատճենի հրապարակմամբ:

Կառավարույթունը ներկայացրել է Վարչապետի պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ հրապարկված է Հայտարարության լուսապատճեն: Այս դեպքում, սակայն, հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Հայտարարության տեքստի մեջ այս ակտիվ հղումը վարչապետի պաշտոնական կայքում հայտնվել է մեր հարցումից հետո միայն: Ինչպես 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, այնպես էլ մեր հարցումը ձևակերպելու պահին՝ հունվարի 15, 2021 վստահաբար հաստատում ենք, որ Հայտարարության բնօրինակի լուսապատճեն տեղադրված չէր պաշտոնական որևէ կայքում: 

Մեկ այլ հատկանշական հանգամանք, որ փաստվում է այս պատասխանով. Կառավարությունը հաստատում է, որ Հայտարարությանը կից այլ հավելվածներ չկան, հետևապես նոյեմբերի 10-ից հետո իրականացված բոլոր գործողություններն արվում են՝ հիմք ընդունելով միմիայն այս Հայտարարություն-փաստաթուղթը: Իսկ սրա մեջ որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից շրջանների, սահմանազատումների մասին: 

Փաստորեն, հայկական զինված ուժերի նահանջն այդ ուղղույթամբ, ռազմավարական դիրքերը թողնելը, Սյունիքի հայկական մի շարք գյուղերի, մայրուղիների հանձնումը Ադրբեջանին կատարվել է առանց որեւէ փաստաթղթային ապահովման: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ եղել են բանավոր համաձայնություններ: Իսկ այդ բանավոր համաձայնությունների ամբողջական ծավալը հայ հասարակությանը հայտնի չէ, քանի որ չի ամրագրված որեւէ փաստաթղթով, հետևապես նաև իրավական հիմք չունի: 

Ֆոտոշարք