406 դիտում, 2021.01.22 21:06

Հայաստանի ԱԳ նախարարը ժամանել է Վրաստան

Հայաստանի ԱԳ նախարարը ժամանել է Վրաստան

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ծինանդալում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: