376 դիտում, 2021.01.22 20:21

Ինչ էլ գրեմ ստացվում է հայեցի․ Առնո Բաբաջանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանճարեղ դաշնակահար ու մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակն է:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները hնչել եւ հնչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Արվեստագետները նրան համարում են հրաշալի ստեղծագործող, նորարար, որը փայլել է եւ' կատարողական արվեստում, եւ' կոմպոզիտորական:

Բաբաջանյանի բացառիկ տաղանդը դրսեւորվել է նաեւ նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» եւ այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում եւ  արտասահմանում: