570 դիտում, 2021.01.22 20:06

Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ: