կարևոր
2089 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-22 19:18

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ:

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտատարեց, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը, որոնցից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել, նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, իսկ Դավիթ Խաչատուրյանի օգտին 89 պագամավորներից կողմ է քվեարկել 85-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 3-ը դեմ են քվեարկել: