228 դիտում, 2021.01.22 17:35

5-րդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

5-րդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

5-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի ինժեներական ծառայությունների պետերի եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունք:

Զորամիավորումում ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Ն. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված հավաքների ընթացքում ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, քննարկվել են ինժեներական ապահովման խնդիրների կազմակերպման և կատարման ժամկետները: