Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 21 513 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 580 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 27 318 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 677 352 դեպք, մահացել է 68 412 մարդ, ապաքինվել է 3 081 536վարակակիր։