242 դիտում, 2021.01.22 16:32

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից չսահմանափակել լրագրողի աշխատանքը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից չսահմանափակել լրագրողի աշխատանքը

Օրերս Ազգային ժողովում լրագրողի եւ պատգամավորի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորել է «Իմ քայլը» խմբակցությանը բացառել նմանօրինակ պահվածքը:

Հիշեցնեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախ քաշել էր լրագրողի ձեռքից, ապա նաեւ խլել բարձրախոսը: Սակայն լրագրողը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նշում են, որ ԱԺ աշխատակազմը փորձում է չարաշահել իր լիազորությունները: Եվ պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը: Հավելում են, որ նրանք այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաեւ ՄԻՊ-ի գրասենյակին: