306 դիտում, 2021.01.22 16:16

Մեկ օրում ավելի քան 87 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Մեկ օրում ավելի քան 87 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 87 մարդ: 

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 50  հազար 390 տարհանվածներ։

Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում: