01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ պարբերականի, Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմա»-ի` հունվարի 22-ին կայանալիք խաղին, հարցականի տակ է: Հայ կիսապաշտպանը մկանային ցավեր ունի և մարզումն անցկացրել է թիմից առանձին: Մխիթարյանի մասնակցության մասին վերջանական որոշում կկայացվի խաղից առաջ:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սպեցիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին: