296 դիտում, 2021.01.22 15:06

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  903 նոր դեպք

Հունվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022: