324 դիտում, 2021.01.22 14:04

Արցախում ևս նախատեսում են կազմավորել Ներքին գործերի նախարարություն

Արցախում ևս նախատեսում են կազմավորել Ներքին գործերի նախարարություն

Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկել են ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացութուն՝ 1 դեմ և 4 կողմ քվեարկության արդյունքով:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը ևս քննարկման է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։