324 դիտում, 2021.01.22 12:11

ԱԺ-ում մեկնարկել է ԲԴԽ անդամների ընտրության հարցով արտահերթ նիստը

Խորհրդարանում արտահերթ նիստ է, օրակարգում՝ Բարձրագույն դատականա խորհրդի 2 նոր անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը » խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկրորդ թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին:

Նա հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է եւ եղել է «Բաց հասարակության հիմանադրամների» տնօրենների խորհրդի նախագահը:

Նիստի մեկնարկին, դեռ հարցի զեկուցումը չսկսած, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի»՝ ԲԴԽ անդամի մյուս թեկնածուն նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է: Երկուսն էլ կարող են ընտրվել այդ պաշտոնում, քանի որ Բարձրագույն դատական խորհրդում այս պահին գիտնական անդամի երկու թափուր տեղ կա: Նրանց ընտրությունը, ըստ նախնական տեղեկության, կկայանա խորհրդարանական հաջորդ քառօրյայի ընթացքում: