20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
2021թ. հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի՝ 2002թ. ծնված բնակչի դին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է 2021թ.հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Աշտարակի արհեստագործական ուսումնարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Օշական գյուղի 20-ամյա բնակչի կողմից:
Վերջինս ձերբակալվել է՝ 18-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: