274 դիտում, 2021.01.22 09:11

Այսօր հունվարի 22-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 22-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 22, տարվա 22-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 343 (նահանջ տարիներին՝ 344) օր։

  • 1876 թ. – ծնվել է Հայկ Բադիկյանը, ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում (մահ. 1950 թ.):
  • 1901 թ. – մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (ծն. 1819 թ.):
  • 1905 թ. – Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
  • 1922 թ. – ծնվել է Սուրեն Աղաբաբյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (մահ. 1986 թ.):
  • 1936 թ. – մահացել է Եղիշե Թադևոսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում (ծն. 1870 թ.):
  • 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
  • 1946 թ. – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
  • 1969 թ. – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց:
  • 1979 թ. – մահացել է Երվանդ Քոչարը, հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ (ծնվ. 1889 թ.):