498 դիտում, 2021.01.21 23:55

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։

Երևանում հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի -16, ցերեկը՝ -4, երեկոյան՝ -9 աստիճան ցուրտ։