կարևոր
2115 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-21 23:00

Եվրախորհրդարանը ընդունել է զեկույց, որում կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որեւէ միջամտությունից

Եվրախորհրդարանը ընդունել է զեկույց, որում կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որեւէ միջամտությունից

Եվրախորհրդարանն ընդունել է զեկույց, որում առանձին կետով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Բանաձեւով, կառույցն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խիստ քննադատել է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, եւ այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

Եվ գտնում են, որ խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բանաձեւի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը:

Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որեւէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, եւ հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը:

Քննադատել են Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից եւ այլ վայրերից՝ ԼՂ: