1498 դիտում, 2021.01.21 22:44

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանի խոսքով տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել։ Փրկարակներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։