04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
Կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանի խոսքով տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել։ Փրկարակներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։