450 դիտում, 2021.01.21 21:47

Պարգեւ արքեպիսկոպոս Սրբազանն այժմ այլ կարգավիճակ ունի․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

30 տարուց ավելի արցախցիների հոգեւոր առաջնորդը հիմա այլ կարգավիճակ ունի: Պարգեւ արքեպիսկոպոս Սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ:

Երեք պատերազմի միջով անցած հոգեւոր հովիվն, արցախյան այս կռվում էլ զինվորի ու արցախցու կողքին էր:

« Ազգովի լուծելու՝ 2 կարեւոր խնդիր ունենք՝ ամուր պահենք մեր բանակը եւ հզորացնենք հայրենիքը»: Պետության ամրությունն այս կերպ է տեսնում՝՝ արքեպիսկոպոսը: Հիմա նրա գործառույթները կիրականացնի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: