330 դիտում, 2021.01.21 21:18

Ռուսաստանը Բայդենի վարչակազմից ակնկալում է իր առաջարկներին պատասխան ստանալ. Զախարովա

Ռուսաստանը Բայդենի վարչակազմից ակնկալում է իր առաջարկներին պատասխան ստանալ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ստանալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վերաբերյալ իր առաջարկների արձագանքը, գնդակն այժմ ԱՄՆ-ի կողմն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խոսքն այն մասին է, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներից պատասխաններ լսենք այն ամենի վերաբերյալ, ինչ արդեն գտնվում է բանակցությունների սեղանին կամ այն բանի վերաբերյալ, ինչն արդեն Մոսկվայի կողմից ուղարկվել է որպես առաջարկ: Ես կարող եմ նույնիսկ կոնկրետ օրինակներ բերել։ Ընդ որում, մենք հույս ենք հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմը, ամեն դեպքում, ցանկություն կցուցաբերի արձագանքելու մեր բազմաթիվ առաջարկներին, որոնք վաղուց արդեն արվել են», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: