358 դիտում, 2021.01.21 20:34

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։

Դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։