կարևոր
2913 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-21 19:05

Սպանություն` Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի

Սպանություն` Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի

Այսօր՝ հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել Մ. Ստեփանյանը, ում որոշմամբ էլ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ