392 դիտում, 2021.01.21 18:22

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն երկօրյա այցով Բրյուսելում է

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն երկօրյա այցով Բրյուսելում է

Երկօրյա այցով Բրյուսելում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն ասել է, որ իրենց հարաբերությունները լավացել են, Թուրքիա եւ Եվրամիությունը տարին դրական են սկսել, ու որ Միջերկրական ծովում ածխաջրածինների արդյունահանման շուրջ հուն-թուրքական բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերը ողջունելի են:

Բորելը, սակայն, հավելել է, որ իրենց դեռ մտահոգում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում: