04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են այս հինգշաբթի կողմ քվեարկել բանաձեւի մի նախագծի, որը պահանջում է Բրյուսելից դադարեցնել ու ավարտին չհասցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով:
Այս ոչ պաշտոնական տեղեկությունը հայտնում են այնպիսի հավաստի աղբյուրներ, ինչպիսիք են գերմանական «Շպիգելը» եւ «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը: Հիշեցնեմ, որ այս գազատարով ռուսական գազը պետք է հասնի Եվրոպա, իսկ ավելի հստակ՝ Գերմանիա, ու Մոսկվայից բացի, այս նախագծի իրականացմամբ շահագրգռված է հատկապես կանցլեր Անգելա Մերկելը: