440 դիտում, 2021.01.21 17:17

Դավիթ Խաչատուրյանը «Իմ քայլի» երկրորդ թեկնածուն է ԲԴԽ կազմում

Դավիթ Խաչատուրյանը «Իմ քայլի» երկրորդ թեկնածուն է ԲԴԽ կազմում

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի 2-րդ անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին: 

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, տեղեկությունը ավելի վաղ շրջանառվում էր մամուլում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին: