370 դիտում, 2021.01.21 17:05

Հուշագիր՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև

Հուշագիր՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև

Հունվարի 21-ին Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահները վիդեոկոնֆերանսի ժամանակ պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, ինչից, Իլհամ Ալիեւի խոսքով, օգուտներ կքաղեն ոչ միայն իրենք, այլեւ իրենց հարեւանները:

Երկու երկրների արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Ռաշիդ Մերեդովն էլ հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ Բաքուն ու Աշխաբադը միասին նավթ կարդյունահանեն Կասպից ծովի վիճելի հատվածում գտնվող «Դոստլուղ» հանքավայրից: 90-ականներից ի վեր երկու երկրների ծովային սահմանների միացման կետում գտնվող հանքավայրի նկատմամբ հավակնություններ ունեին թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքմենստանը: