336 դիտում, 2021.01.21 16:37

Ահաբեկչություն՝ Բաղդադում

Ահաբեկչություն՝ Բաղդադում

Հունվարի 21-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:

Երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց ալ-Թայարան հրապարակի մոտ գտնվող հագուստի շուկայում: Վերջին տվյալներով՝ երկու պայթյունների հետեւանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորների թիվը գերազանցում է 70-ը:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Այսպիսի հարձակումները Բաղդադում հազվադեպ էին դարձել 2017թ. վերջերից հետո, երբ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ հաղթել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: