Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Առնվազն 73 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել:
Ալիքի տեղեկություններով՝ Աթ Թայրան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում Է շուկան, որոտացել են երկու՝ միմյանց հաջորդած պայթյուններ: Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումը կատարել են երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք իրենց պայթեցրել են այն պաին, երբ նրանց հետապնդել են անվտանգության ծառայությունների աշխատակիցները»: