Շուշիի մասին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը տեղ է գտել ադրբեջանական լրատվամիջոցներում: Վերջինները, հղում անելով Հայաստանի վարչապետին, գրում են, որ Նիկոլ Փաշինյանն ասել է «Շուշին ադրբեջանական քաղաք է»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշել է, որ Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն եւ հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանին. «Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: