338 դիտում, 2021.01.21 14:09

Իրանը չի բացառել լրացուցիչ պատժամիջոցներն ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ

Իրանը չի բացառել լրացուցիչ պատժամիջոցներն ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ

Թեհրանը պլանավորում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը: Իրանը հունվարի 19-ին Դոնալդ Թրամփին ներառել է «սեւ ցուցակի» մեջ, այսինքն՝ նախագահի պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ:

Պատժամիջոցները սահմանվել էին նրա վարչակազմի պաշտոնյաների՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի, Պենտագոնի ղեկավարներ Մարկ Էսփերի եւ Քրիսիոֆեր Միլլերի, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասփերի եւ այլոց նկատմամբ: «Այդ ցուցակը, իսկ, հնարավոր է, կլինեն նաեւ ուրիշները, պատրաստվել է այն անձանց նկատմամբ օրենքին համապատասխան, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ»,-ասել է դիվանագետը:

Բահարվանդի խոսքով՝ Իրանի քաղաքացիներից եւ դիվանագետներից ոչ ոք իրավունք չունի շփվել Թրամփի վարչակազմի անդամների հետ, նաեւ հակառակը, դա վերաբերում է նաեւ տնտեսական կապերին: Նա նաեւ հավելել է, որ ոմանք ներառվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության պատճառով: Թեհրանը ձգտելու է հասնել Ինտերպոլից նրանց ձերբակալմանը եւ Իրանին հանձնելուն, եթե նրանք փաստաբաններ չվարձեն իրենց պաշտպանության համար: Թրամփի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ Իրանի պատժամիջոցները սահմանվել են «մարդու իրավունքների խախտումներին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանտյուրիստական եւ ահաբեկչական գործողություններին հակազդելու» օրենքի շրջանակներում: Իրանի ԱԳ նախարարությունը նրանց մեղադրել է մարդու իրավունքների խախտումների, ահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաեւ Իրանի ու Իրանի քաղաքացիների նկատմամբ հակամարդասիրական եւ ահաբեկչական գործողությունների մեջ: