284 դիտում, 2021.01.21 13:28

Ջո Բայդենը գործի է անցել երդմնակալության արարողությունից անմիջապես հետո

Ջո Բայդենը գործի է անցել երդմնակալության արարողությունից անմիջապես հետո

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը գործի է անցել երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:

Առաջին հերթին մի շարք հրամանագրեր է ստորագրել ու չեղյալ ճանաչել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ընդունած մի քանի որոշումներ: Այսուհետ, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կլինի Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից մեկը: Սպիտակ տան նոր ղեկավարը հրամանագիր է ստորագրել կլիմայի մասին փարիզյան պայմանագրին ԱՄՆ-ի վերստին միանալու մասին:

Իրավիճակը փոքր-ինչ կմեղմանա նաեւ ներգաղթյալների համար, քանի որ Բայդենը չեղյալ է հայտարարել հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող որոշ երկրներից ԱՄՆ մուտքն արգելելու Թրամփի որոշումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալ էլ Վաշինգտոնը չի պատրաստվում: Նորընտիր նախագահը Թրամփի նաեւ այդ որոշումն է անվավեր ճանաչել: