324 դիտում, 2021.01.21 12:46

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի մարզի ավտոճանարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։