230 դիտում, 2021.01.21 12:39

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 21 877 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի  21 877 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի  21 877 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։

Վերջին 24 ժամում մահացել է 612  քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 26 902 մարդ:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 655 839 դեպք, մահացել է 67 832  մարդ, ապաքինվել է  3 054 218 վարակակիր։