12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։