կարևոր
1724 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-20 23:55

Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևանում hունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի -13, ցերեկը՝ -4, երեկոյան՝ -9 աստիճան ցուրտ։