կարևոր
1403 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-20 21:50

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր. Արմեն Աշոտյան

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ.

1. 2007 թվականից միջազգային հանրությունը Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկել է որպես հակամարտության լուծման 3 հիմնական սկզբունքներից մեկը:

2. 2008 թվականին այդ սկզբունքը պաշտոնապես ընդունել է նաև Ադրբեջանը (Մայնդորֆյան հռչակագիր):

3. 2009-2013 թթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները պաշտոնական եռակողմ հինգ հայտարարություններով վերահաստատել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես կարգավորման հիմնարարար սկզբունքներից մեկը:

4. Կարգավորման հիմնարարար սկզբունքների և տարրերի մեջ հստակ ամրագրված էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրակգործումն ունենալու էր միջազգային երաշխիք, պարտադաիր իրավական ուժ և որևէ կերպ սահմանափակված չէր լինելու:

5. Արցախի հարցը մշտապես դիտվել է առանձին հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների շարքում: Նախկինում Աբխազիան, Հարավային Օսյան, Մերձդնեստրը նախանձում էին Արցախին՝ նրա շուրջ ստեղծված բարենպաստ դիվանագիտական միջավայրի պատճառով:

6. Կազանում նախնական եռակողմ հռչակագիր ստորագերոլւ դեպքում Արցախը որպես կողմ մասնակցելու էր խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը:

7. 2016 թվականի ապրիլին Ադրբեջանին չհաջողվեց փոխել Արցախյան բանակցությունների շուրջ ռազմաքաղաքական միջավայրը:

8. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հստակ լրացուցիչ սահմանափակումներ էին դնում Ադրբեջանի դիվանագիտական և բանակցային հնարավորությունների վրա, մտցնելով նրան ցուգցվանգի մեջ:

9. Արցախի հարցով Ալիևի խոստովանությամբ միջազգային հանրությունը ճնշում էր գործադորւմ Ադրբեջանի վրա ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:

10. Փոխզիջումային տարբերակներին համաձայն լինելով հանդերձ՝ Հայաստանը երբեք չի հատել Արցախի ազգային շահերի կարմիր գիծը, իսկ մյուս կողմից՝ մշտապես դիտվել է որպես բանակցությունների կառուցողական կողմ:

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր:

Գրածս լոկ միամիտներին և դյուրահավատներին հիշեցնելու համար չէ:

Կարող եք նաև էն սրիկայի վրայից հանել զրահաբաճկոնը և մի հարմար տեղ ճպցնել այս կետերը վրեն»: