կարևոր
1954 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-20 21:38

Դոնալդ Թրամփը ժամեր առաջ նախագահական ուղղաթիռով հեռացել է Սպիտակ տնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դոնալդ Թրամփը ժամեր առաջ նախագահական ուղղաթիռով հեռացել է Սպիտակ տնից:

Որպես նախագահ վերջին կանգառը կատարել է Էնդրյուս ռազմաբազայում՝ հրաժեշտ տալով իր աջակիցներին: Ապա կնոջ՝ Մելանիայի հետ, մեկնել է Ֆլորիդա: Նախագահության վերջին ժամերին Թրամփը ներում էր շնորհել 73 մարդու, մեղմել եւս 70-ի պատիժը: Սա, կարելի է ասել, ավանդույթ է հեռացող նախագահի համար: Սակայն քննարկումների առիթ է դարձել Թրամփի կազմած ցանկը. դրանում ընդգրկված են նաեւ նրա մտերիմները, օրինակ՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հայրը, կամ նախկին խորհրդական Սթիվ Բենոնը: Ամեն դեպքում՝ հակառակ բոլոր շահարկումներին, հետագայում հնարավոր մեղադրանքներից ազատվելու համար իրեն ու իր ընտանիքի անդամներին Թրամփը ներում չշնորհեց:

Թրամփի նախագահության վերջին ժամերը մեկ տեսանյութում ամբողջացրել է Մարինե Մելիքսեթյանը: